Նախշուն Տավարացյանը երդվեց որպես ԲԴԽ անդամ  

Նախշուն Տավարացյանը երդվեց որպես ԲԴԽ անդամ  

Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում Վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Նախշուն Տավարացյանը քիչ առաջ երդում տվեց որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկությունն ավարտվել է։ Արդյունքները պարզ կդառնան քիչ անց։

Նշենք, որ ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի ընտրությունը կայանալու է առաջին ատյանի դատարանի 11 դատավորների միջև։
Ավելի Վաղ Նախշուն Տավարացյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն  ընտրված է օրենքի ուժով եւ պատրաստ է երդում տալ։