Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ

Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ

Մայիսի 28-ին` Հանրապետության տոնին նվիրված մի շարք միջոցառումներ են նախատեսված թե Երեւանում, թե ՀՀ մարզերում

Մայիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Հ. Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված «Էս էն գյուղն է» ներկայացման առաջնախաղը: Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը` Ասյա Սիրեկանյանի, բեմանկարչությունը և զգեստների ձևավորումը` ժաննա Հովհաննիսյանի, դերերում՝ Միքայել Մաշուրյան, Էրիկ Գրիգորյան, Սերժիկ Սայունց, Թեհմինա Աբրահամյան, Լյուդմիլա Պետրոսյան և այլոք:

Ժամը 15:00-17:00-ն, Երվանդ Քոչարի թանգարանում` Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ կանցկացվեն դասախոսություններ հետևյալ թեմաներով՝ «Ե. Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանի ստեղծագործական պատմությունը և արձանը՝ որպես հայ ժողովրդի հավաքական կերպար, հայության  լավագույն ցանկությունների ու երազանքների խորհրդանիշ»։ Ինչպես նաեւ «Ե. Քոչարի  ստեղծագործություններից «Զվարթնոցի արծիվ» ուղենիշ-կոթողը որպես Ազգային պետականությունը խորհրդանշող հուշարձան»:      

Մայիսի 29-ին` ժամը 19:00-ին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոյի տան փոքր կինոսրահում տեղի կունենա «Դրո» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը /ռեժիսոր` Վ. Կևորկով/: Նույն օրը՝ մայիսի 29-ին` ժամը 19:00-ին, Ապարանի քաղաքային մշակույթի տանը կցուցադրվի «Թևանիկ» ֆիլմը /ռեժիսոր՝ Ջիվան Ավետիսյան/: Նույն օրը ժամը 19:00-ին, Իջևանի մշակույթի տանը կցուցադրվի «Եթե բոլորը» ֆիլմը /ռեժիսոր` Ն. Բելյաուսկենե/: