Կոռուպցիայի մեջ թաթախվողներ էլի կան

Կոռուպցիայի մեջ թաթախվողներ էլի կան

Մեր տեղեկություններով, իրավապահ համակարգում, հատկապես՝ օպերատիվ աշխատանք իրականացնելու իրավունք ունեցող կառույցներում, մեծ քանակի փաստեր են հավաքվել, որոնք վկայում են, որ նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչներ այնքան էլ մաքուր եւ ազնիվ մեթոդներով չեն աշխատում։

Նրանցից ոմանք մեղր ծախողի նման երբեմն չեն դիմանում գայթակղությանը եւ «մատը լիզում» են։ Դա արտահայտվում է տարբեր եղանակներով՝ հավերժ անմահ ատկատների, տենդերներում իրենց մարդկանց եւ կազմակերպություններն անցկացնելու, տարբեր  բիզնեսների մեջ փայ մտնելու, ներկրում-արտահանումների, մաքսային-հարկային համակարգում, ֆինանսների նախարարությունում եւ այլն։ Դրանց մեջ եւ հնուց աշխատող պաշտոնյաներ կան, եւ նորաթուխ «կոռուպցիոներներ»։ Իրավապահներն այդ ինֆորմացիայի մի մասն են միայն զեկուցում վարչապետին՝ մասամբ նրա տրամադրությունը չգցելու, մասամբ՝ փաստեր, ապացույցներ հավաքելու դժվարությունների հետ կապված։ Իսկ զեկուցված փաստերից էլ ոչ բոլորն է դառնում քրեական գործ, քանի որ իշխանությունը չի ուզում տպավորություն ստեղծվի, որ այսքան արագ դեգրադացվեցին հեղափոխականները եւ նմանվեցին նախկին թալանչի իշխանություններին։ 

Բայց այս իրավիճակից մեծ ողբերգություն, իհարկե, պետք չի սարքել, քանի որ մարդկային բնույթն այդպիսին է՝ շատ քչերն են դիմանում արագ հարստանալու գայթակղությանը եւ իրենց վստահված ոլորտներից փող չաշխատելու կամք դրսեւորում։ Իսկ թալանից բողոքողների մտքում հաճախ մի միտք է պտտվում՝ ինչու նա, ոչ թե ես։ 

Գայանե Մելիքյան