Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին

Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին
Նիկոլ Փաշինյան, Ռուստամ Բադասյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և վերջինիս աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:  

«Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ և այս ընթացքում իրեն դրսևորել է լավագույն կողմերով՝ ցուցաբերելով նաև կազմակերպչական բարձր ընդունակություններ: Եվ ես կարևոր եմ համարում, որ այսօր այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի Արդարադատության համակարգի բարեփոխումները»,- նշել է վարչապետը։: 

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Մանավանդ պարոն Զեյնալյանի նման պրոֆեսիոնալից հետո բավականին բարդ աշխատանք է սպասվում նախարարությունը ղեկավարելու հարցում: Վստահ եմ, որ պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ միասին կկարողանանք արդարացնել Ձեր սպասելիքները: Կարծում եմ, որ այս փուլում էական է բոլոր ռազմավարական միջոցառումները, մասնավորապես հակակոռուպցիոն ծրագիրը, որը շրջանառության մեջ է գտնվում, կազմել այնպես, որպեսզի հանրությունը հստակ ակնկալիքներ ունենա յուրաքանչյուր գործողության մասով վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքի շուրջ: 

Վստահ եմ, որ մենք մեր բոլոր ռազմավարական փաստաթղթերն այսուհետ այնպես կկազմենք ու այնպես կաշխատենք, որպեսզի հստակ լինի, թե երբ ինչն է պատրաստ լինելու և որ ոլորտում մենք ինչ խնդիրներ ունենք ու ինչպես ենք պատկերացնում դրանց լուծումները: Ինչպես պարոն վարչապետը նշեց, տրամադրված եմ պոզտիտվ աշխատել բոլորի հետ՝ մեր նպատակների իրականացման համար»,- ասել է Արդարադատության նորանշանակ նախարարը: