«Նոր Հայաստան, նոր բարեվարքության ամրապնդման նախաձեռնություն»

«Նոր Հայաստան, նոր բարեվարքության ամրապնդման նախաձեռնություն»

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նոր նախաձեռնության մասին և լրատվամիջոցներին մասնակցության հրավեր ուղարկել։
Միջոցառումը, որ ունի «Նոր Հայաստան, նոր բարեվարքության ամրապնդման նախաձեռնություն» խորագիրը, տեղի կունենա մարտի 14-ին, ժամը 09:00- 17:30՝  Պաշտպանության նախարարության վարչական համալիրում:
Միջոցառումը նվիրված է պաշտպանական համակարգում բարեվարքության ամրապնդման և լավ կառավարման հարցերին, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ՆԱՏՕ-ի բարձրաստիճան փորձագետներ, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։