Երթ՝ նվիրված Մարությանի ու Մեսչյանի կողմից քանդված շենքի

Երթ՝ նվիրված Մարությանի ու Մեսչյանի կողմից քանդված շենքի

Քաղաքացիական գիտակցություն ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Սիրելի ֆեյսբուքյան ընկերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ վաղը ժամը 9:30-10:00-ն մենք` մեր կազմակերպության մի խումբ անդամներով փոքրիկ ակցիա կիրականացնենք Արթուր Մեսչյանի և Հայկ Մարությանի կողմից քանդվող շենքի մոտակայքում: Ժամը 9:30 Հարնապետության հրապարակի Մարիոթ հյուրանոցի դիմացից կշարժվենք դեպի Խորենացի 13, քայլելու ընթացքում ես facebook live-ի միջոցով համապատասխան հայտարարությամբ հանդես կգամ:

Ակցիայի շրջանակներում մի քանի րոպե մենք կկանգնենք Լուսավորության նախարարության քանդվող շենքի մոտակայքում, մի քանի պաստառներ ու սթիքեռներ «կնվիրենք» Հայկ Մարությանին և Արթուր Մեսչյանին և այդքանով ակցիան կավարտվի: Սիրով կպատասխանենք նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

Թե՞ ինչու այսպես հրատապ որոշեցինք սիմվոլիկ ակցիա իրականացնել, թե ի՞նչ կապ ունեն էս ամեն ինչի հետ ֆեյք քաղհասարակությունը և այլն կասեմ ֆեյսբուքյան լայվով: Վաղը նաև «անվանակոչելու» ենք նախկին ֆեյք քաղհասարակության ներկայացուցիչներին: Ցանկացողները կարող են միանալ մեզ 9:30ին նշված վայրում, հետներդ կարող եք վերցնել Հայկ Մարությանի և Արթուր Մեսչյանի կողմից արվող վանդալիզմը բնորոշող պաստառներ, ծաղրող սթիքեռներ և էլի նմանատիպ բաներ: Կտեսնվենք վաղը ժամը 9:30: