Ռադովան Կարաջիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Ռադովան Կարաջիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Միջազգային դատարանը Բոսնիայի եւ Հերցեգովինայի սերբական հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ նախկին Հարավսլավիայի հարցով Հաագայի միջազգային դատարանը Կարաջիչին արդեն մեղավոր էր ճանաչել Բոսնիայում եւ Հերցեգովինայում կատարած 11 հանցագրվագներից 10-ում, ներառյալ նաեւ էթնիկ զտումներ, մասսայական տեղահանություններ եւ Սրեբրենիցայում ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Նրան դատապարտել էին 40 տարվա ազատազրկման, սակայն պաշտպանական կողմը բողոքարկել էր վճիռը եւ ահա պատիժը խստացվել է եւ պատժաչափը սահմանվել է ցմահ ազատազրկում։