Թրամփը հիփոթեքային վարկ է վերցրել

Թրամփը հիփոթեքային վարկ է վերցրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարի ավելի քան 5 միլիոն դոլարի հիփոթեքային վարկ է վերցրել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ նախագահի կառավարական էթիկայի ու ֆինանսական գործերի գրասենյակի հրապարակած զեկույցից։ Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, հրապարակված փաստաթղթում նշված է, որ նախագահը 5-25 միլիոն դոլարի վարկ է վերցրել։ Palm Beach Daily News-ի հրապարակման համաձայն էլ Թրամփի որդիները Ֆլորիդայում ինը սենյականոց տուն են գնել 18,5 միլիոն դոլար արժողությամբ։ Հայտնի է նաեւ, որ Թրամփի անունով 14 վարկ կա ձեւակերպված, որոնցից երեքը՝ ավելի քան 50 միլիոն դոլարի։