Հայտնաբերվել են մարդու՝ մինչ այդ անհայտ նախնու մնացորդներ

Հայտնաբերվել են մարդու՝ մինչ այդ անհայտ նախնու մնացորդներ

Մարդաբանները հայտնաբերել են վերացած կապիկի տեսակի պատկանող առանձնյակի ատամներ, որը բնակվել է Քենիայի հյուսիսում, քսաներկու միլիոն տարի առաջ։ Գտածոն թույլ է տվել լրացնել պրիմատների, ներառյալ նաեւ մարդկանց էվոլյուցիոն պատմության շղթայի բաց մնացած օղակներից մեկը եւս, ինչպես նաեւ ենթադրություններ անել, թե ինչ պայմաններ են թելադրել կապիկների ժամանակակից տիպերի եւ մարդու մոտ ատամների ձեւավորմանը։ Այս մասին հայտնում է Phys.org-ը։ Պեղումները իրականացվել են աֆրիկյան Արեւմտյան Տուրգանի շրջանում, որը հատկապես հարուստ է 19-25 միլիոն տարեկան գտածոներով։ Այն ժամանակներում այդ տարածքը եղել է անտառապատ եւ բնակեցված բազմաթիվ կենդանատեսակներով, ներառյալ կապիկներով։ Հայտնաբերված ատամների մնացորդները ունեցել են պրիմիտիվ առանձնահատկություններ, որոնք թույլ են տվել այն համարել անհետացած Alophia metios տեսակի կապիկներին պատկանող։ Ամենայն հավանականությամբ այդ կապիկը կերել է սերմեր, կաղին եւ մրգեր, իսկ տերեւներ սկսել են կապիկներն ուտել շատ ավելի ուշ, եւ այդ ժամանակ էլ նրանց մոտ զարգացել է ատամնաշարը, որը նաեւ անցել է մարդուն։