Զեյնալյանին ճանապարհեցին ծափահարություններով

Զեյնալյանին ճանապարհեցին ծափահարություններով

Կառավարության նիստը մեկնարկեց Արտակ Զեյնալյանի հրաժարականի փաստը արձանագրելով։ 

«Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ մենք անցկացնում ենք առանց արդարադատության՝ այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի։ Ես ուզում եմ պարոն Զեյնալյանին շնորհակալություն հայտնել մեր կատարած համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել։ Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ-ում պետության կառավարկան և պետության հետագա զարգացման և շինարարության գործում»,-ասաց Փաշինյանը։

Այնուհետև նա առաջարկեց իրենց գործընկերոջը ծափահարություններով ճանապարհել։