Պայթյուն է տեղի ունեցել․ գազալցակայանի աշխատակիցը տեղափոխվել է հիվանդնանոց․ գյուղապետ

Դեռ հնարավոր չի եղել պարզել, թե ինչն է եղել պատճառը, որ բենզալցակայանը ու կողքի հեղուկ գազի լիցքավորման կայանը պայթել է։ Դեպքի վայրից մեկ աշխատակից այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ «Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Խարբերդի համայնքապետ Կամո Կակոյանը՝ ներկայացնելով Այնթապ գյուղի 10-րդ փողոցում տեղի ունեցած հրդեհի մանրամասներն ու հետեւանքները։
Նշենք, որ ՆԳՆ Փրկարար ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 10-րդ փողոցում այրվում է հեղուկ գազի լիցքավորման կայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարկան ուժերի վարչությունների հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Կարծիքներ