Սատանան օգնություն է խնդրում՝ ՔՊ-ից իրեն փրկելու․․․

Սատանան օգնություն է խնդրում՝ ՔՊ-ից իրեն փրկելու․․․

Որ ՔՊ-ն չարք ու պատուհաս է Հայաստանի գլխին, ամենաբարձր մակարդակով ամեն անկյունից գուժում են ։ Գուժելու կարիք էլ չկա։ ՀՀ քաղաքացին տեսնում է, թե մինչև 2018-ը ինչ ունեինք քարտեզի վրա և հիմա ի՞նչ է մնացել, որի շուրջ այս իշխանությունը սակարկում է։ Կարծում եմ դրա շուրջ ԱԺ- ում ծավալվող խոսակցություն պետք չի և մինչ այդ էլ անօգուտ է եղել, որովհետև լեզվի ֆիզկուլտուրայում ՔՊ-ն անմրցելի է։ Միանգամայն գործնական քայլ է այսօր  ԱԺ «Պատիվ ունեմ » խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կողմից փակցրած քարտեզը։ Տեսեք ու համեմատեք՝ ինչ ունեինք և այսօր ինչ ունենք։ Ծվատված ու անԱրցախ Հայաստան։ Անվտանգության աշխատակիցներից կողմից շուտափույթ քարտեզի պոկելը մի բան է վկայում՝ ՔՊ- ի համար մահ է լեզնվական վարժություններից զատ գործնական դաշտ մտնել։ Ի՞նչ ունեին մինչև ՔՊ-ի գալը ու ի՞նչ ունենք այսօր։ Այդ առումով շատ դիպուկ էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի պատմած անեկդոտը․ 

«Մի ՔՊ-ականի մեջ չարք է մտնում, էկզորցիստները  դուռը ծեծում, գալիս, ասում են ՝ եկել ենք ձեր միջից չարքը հանենք։ ՔՊ-ականն ասում է ՝ ես ձեզ չեմ կանչել։ Չարքը ներսից  գոռում է փրկե՜ք փրկե՜ք, ես եմ ձեզ  կանչել, որ ինձ հանեք»։ Ստացվում է, որ սատանան, չարքը օգնություն խնդրում՝ ՔՊ-ից իրեն փրկելու․․․