«Հրապարակ»-ը ճիշտ էր, դուք սխալվեցիք

«Հրապարակ»-ը ճիշտ էր, դուք սխալվեցիք

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հաստատած կառավարության որոշմամբ` Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը:

Հիշեցնենք, որ այս լուրը մենք դեռ գրել էինք դեկտեմբերի 12-ին՝ «Հերթով ազատում են պաշտոններից․ հեղափոխությունը հասավ Արցախ» վերնագրով, որը հերքվում էր ու քննադատության արժանանում շատերի կողմից, սակայն այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի որոշմամբ Լևոն մնացականյանն ազատվեց  Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ նշանակվեց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։