Որոնք են 2018-ի վատագույն ֆիլմերը

Որոնք են 2018-ի վատագույն ֆիլմերը

The Hollywood Reporter պարբերականը հրապարակել է տարվա ամենավատ ֆիլմերի վարկանիշային աղյուսակը։ Ըստ պարբերականի կինոքննադատների, տարվա ամենավատ ֆիլմ է ճանաչվել «Գոթիի կոդեքսը» քրեական դրաման, որի գլխավոր հերոսի դերը կատարել է Ջոն Տրավոլտան։ Rotten Tomatoes ինտերնետ ռեսուրսում այն հավաքել է զրո տոկոս քվե։ Երկրորդ տեղում՝ վատագույն ֆիլմերի աղյուսակում Օտտո Բաթխերստոնի «Ռոբին Հուդ, սկիզբ» ֆիլմն է։ The Hollywood Reporter-ի քննադատների մեկը առաջարկել է, որ ֆիլմի հետ կապ ունեցող բոլոր անձինք ապաշխարության ծիսակարգ անցնեն եւ մաքրվեն։ Վատագույն ֆիլմերի ցանկում են նաեւ Դեն Ֆոգելմանի մի քանի ժապավենները։