Դմիտրի Պեսկովին դուրս են գրել հիվանդանոցից

Դմիտրի Պեսկովին դուրս են գրել հիվանդանոցից

Կորոնավիրուսով վարակված Կրեմլի խոսնակ Դմիրի Պեսկովն ապաքինվել է։ Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, նրան արդեն դուրս են գրել հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ նա դեռ կանցկացնի կարանտինի մեջ։

Ըստ հաղորդման, Պեսկովը նաեւ ասել է, որ աստիճանաբար վերադառնալու է աշխատանքային գրաֆիկի։ Հիշեցնենք, որ Պեսկովն ու նրա կինը՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկան հոսպիտալացվել էին մայիսի 12-ին։