Բալիստիկ հրթիռներ է արձակել

Հյուսիսային Կորեան նախօրեին մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել։ Ենթադրաբար դրանք եղել են փոքր հեռահարության։ Հրթիռներն արձակվել են Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Արձակումն իրականացվել է տեղի ժամանակով 08․10-ին՝ Վոնսան քաղաքից։ Հարավային Կորեայից տեղեկացրել են, որ այդ արձակումից հետո ուժեղացվել են հսկողության միջոցառումները։
Սեուլում չեն բացառել, որ էլի Փհենյանը բալիստիկ հրթիռներ կարձակի։ Հարավ-Կորեական կողմը նաեւ տեղեկացրել է, որ իրականացված բալիստիկ հրթիռների արձակման մասին տեղեկատվությունը փոխանցվել է նաեւ ճապոնական եւ ամերիկյան կողմերին։ Նախորդ անգամ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ արձակել էր մարտի տասին, երբ Սեուլն ու Վաշինգտոնը սկսել էին համատեղ զորավարժանքները։
Կարծիքներ