«Հիվանդ քեռակի՜ն․․․․»

  «Հիվանդ քեռակի՜ն․․․․»

Պարզ եմ զրուցելու ու իմաստն այն է, որ չխճճվեք քաղաքական ինչուների շղթայում։ Իրար հետ գնանք մինչ իշխանափոխություն ու հիշենք հեղափոխական կոչերը։ Ո՜նց էին հայիլ- մայիլ կտրել մարդիկ։ Դժվար էր այդ ժամանակ մեկին համոզել, որ «Հիսուսը չի իջել երկնքից» ու իր արյունով մեզ չի մաքրելու, փրկելու, արդարություն հաստատելու։ Դևի բոլոր գլուխները չի կտրելու։ Հիշեք բոլոր խոստումները՝ մեկ առ մեկ ու համադրեք՝ որո՞նք են իրականություն դարձել։ Փաստն այն է, որ մի խումբ փոխարինվեց մի այլ խմբով։ Լավ ու վատի մասին գնահատական չեմ տալիս։

Մեկ տարի հետո, երբ ամբողջական իշխանությունն իրենց ձեռքն են վերցրել,  կրկին հիշեցին, որ իրենք պայքարում են չարի, անարդարության դեմ։ Սա յուրահատուկ դոզա է,  որ սրսկում են մարդկանց։ Մարդկանցից շատերը  չարի ու բարու հեքիաթներում են դեռ և նրանց թվում է, թե իրենք օգնում են բարու հաղթանակին։ Ու կանգնում են բարու կողքին։ Բայց իրականում կատարվում է նույնը․ ինչպես իշխանության հասան սին խոստումներով, այժմ սեփականություն են վերաբաշխում նույն մեթոդներով։ Սկսել են «Օպերան որպես մշակույթի կենտրոն» նշանաբանով, որպեսզի մարդկանց մոտ խթանեն մշակութային էյֆորիան, բայց խորքային՝ գործում է վերացնում ենք թալանչիների ունեցվածքը գաղափարը։ Սա նրա համար, որպեսզի մարդիկ հավատան իրենց գործի արդարությանը ու միասին պայքարեն թալանչիների դեմ։ Եթե մինչ իշխանության գալը նրանց տված խոստումների փաթեթը իրականություն է դարձել, հավատացեք նաև նոր խոստումների խրձին՝ բարեկարգ երևա՜ն․․․ այգիների մեջ կորած Օպերա՜, մաքու՜ր օդ, հաճելի զբոսա՜նք, հանրային գերակա՜ շահ, «հիվանդ քեռակի՜ն․․․»

Այս իրական թատրոնի տուժողը մենք ենք լինելու․․․