Կտրել է կնոջ վիզը

Կտրել է կնոջ վիզը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2018-ի դեկտեմբերի 28-ին մուտքագրվել է Մանվել Ասրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Այն է՝ դիտավորյալ սպանություն և ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մանվել Ասրյանը 2018թ մայիսի 11-ին ժամը 12:00-ի սահմաններում խանդի հողի վրա՝ կասկածելով կնոջը արտամուսնական կապեր ունենալու մեջ, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում գտնվող իր առանձնատան առաջին հարկի լոգարանին կից նկուղային սենյակում ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, իր կողմից ապօրինի կերպով կրվող սառը զենք հանդիսացող ծալովի դանակով կտրել է կնոջ Մարինե Բեգյանի պարանոցը, որի հետևանքով վերջինս ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքից մահացել է։

Գործը մակագրվել է դատավոր Սամվել Մարդանյանին։ Այս գործով դատական նիստեր դեռ նշանակված չեն։