Դու Սերժին որ տեսնես, ասա՝ ինքը պտի Նիկոլին օգնի

Դու Սերժին որ տեսնես, ասա՝ ինքը պտի Նիկոլին օգնի

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել, որում ասվում է.

«Բրյուսելից վերադառնալիս օդանավակայանում մեր հայրենակիցները քիչ չէին: Բարևեցինք, բռնվեցինք զրույցի՝ «ոնց եք-ոնց չեքից» մինչև «բա երբա մեր երկիրը դզվելու» տիեզերքի նման հին ու փիլիսոփայական հարցադրումներ: Տարիքով մի տղամարդ անկեղծացավ. – Աշոտյան ջան, դուք ժողովրդից մի նեղացեք, դուք էլ եք մեղավոր եղել: Մի քիչ էս ժողովրդի դարդերից խոսայիք, մի քիչ բանի տեղ դնեիք, մի քիչ ձեր շրջապատը մաքրեիք, սենց չէր լինի: – Դե, ճիշտ ես, պապի ջան:

Հենա, շրջապատներս արդեն լաաավ մաքրվելա, – ժպտացի ես ի պատասխան: – Հա, մեկ էլ մի բան ասեմ: Դու Սերժին որ տեսնես, ասա իրան, որ եթե, Աստված չտա, պատերազմ լինի, ինքը պտի Նիկոլին օգնի: Անպայման կասես:

Ինքը խորը մարդա, ասածս կհասկանա…»: