Սպասողական վիճակը լուրջ պրոբլեմների առաջ է կանգնեցրել ինձ . Երվանդ Սերոբյան

Սպասողական վիճակը լուրջ պրոբլեմների առաջ է կանգնեցրել ինձ . Երվանդ Սերոբյան

Այսօր շուրջ ութ ու կես ժամ տևած ՇՊՀ ռեկտորի ընտրության նիստն ավարտվեց, ռեկտոր չընտրվեց:

Նիստի ավարտին ակնհայտ նեղսրտած էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, որը նշեց, որ այս սպասողական վիճակը իր համար լուրջ պրոբլեմներ է առաջացնում :

«ՄԻայն այն կտրվածքով, որ 2 պրոռեկտորի հարցն է անորոշ, իմ կարգավիճակի օդից կախված լինելը բերում է նաև մյուսների վիճակի օդից կախված լինելուն, իրավիճակը բարդացնում է : Ես չեմ ուզում հերոսանալ, բայց ֆիզիկական ծանրությունը գործնական առաջընթաց չի թողնում, անձնական ոչինչ չկա, կարող եք փոխել Ժամանակավոր պաշտոնակատարին, բայց ում էլ որ տալու լինեք, գոնե մինչև հավատարմագրման ավարտը ժամանակ տվեք, որ պռավալ չտանք, մինչև հունիս մենք հայտ ենք տալու, որը աշխատատար է »-բուհի հոգաբարձուների խորհրդին նման առաջարկով հանդես եկավ նա ՝ խնդրելով արագացնել նոր ընտրությունը :

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ նշեց , որ այս պահին ժամանակավոր պաշտոնակատարի հարցը չի քննարկվում, փոխարենը հոգաբարձուների խորհրդի անդամներին առաջարկեց էլեկտրոնային տարբերակով իրենց առաջարկներն ուղղել իրեն՝ առաջիկա ընտրությունների կապակցությամբ:

Նշենք,որ դեռ  օրեր առաջ բուհի աշխատակիցներից մեզ տեղեկացրել էին, թե այս սցենարը կանխատեսելի էր, որ ռեկտոր չի ընտրվելու,ինչը գործելու է  Ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի օգտին, որպեսզի հետագայում  հենց նա էլ ռեկտոր ընտրվի, քանի որ նա հնարավորություն չունեցավ մրցույթին մասնակցել բուհում 3 տարվա վարչական ստաժ չունենալու պատճառով:

Մի քանի ամսից լրանալու է նրա 3 տարին, ինչն էլ հնարավորություն կընձեռի, որպեսզի նա կարողանա հայտ ներկայացնել և մասնակցել ընտրություններին:        Ինչևէ,հոգաբարձուների խորհուրդը առաջիկայուն նիստ է հրավիրելու'քննարկելու ռեկտորի նոր մրցույթ հայտարարելու հարցը: