ԱՄՆ-ն պատրաստ է բանակցությունների

ԱՄՆ-ն պատրաստ է բանակցությունների

Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նոր առեւտրային բանակցություններ սկսել Պեկինի հետ։ Նոր բանակցությունները, սակայն, ըստ ամերիկացի նախարարի, պետք է հիմնված լինի նախկինում արված խորհրդակցությունների վրա։ Միաժամանակ նաեւ, Մնուչինն ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել իր ֆերմերներին Չինաստանից եւ ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի շտապելու Չինաստանից եկող ապրանքների բարձր մաքսատուրքերի չեղարկման հարցում։