Մաթեյս դե Լիգտը արդեն Թուրինում է

Մաթեյս դե Լիգտը արդեն Թուրինում է

«Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտն արդեն մեկնել է Թուրին։ «Յուվենտուսի» ռեկորդային տրանսֆերն ավարտվել է։

Այս մասին հայտնում է իտալական ակումբը։ Առաջիկայում մարզիկը կանցնի համապատասխան բուժզննում եւ կիմանա նոր թիմակիցներին՝ ստորագրելով հնգամյա պայմանագիր իտալական ակումբի հետ։ Դե Լիգտը դարձել է «Յուվենտուսի» ամենաթանկարժեք պաշտպանը։ Նրա համար թուրինցիները վճարել են 75 միլիոն եվրո։ Նա կստանա 12 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ։