Էլմար Մամոդյարովն արդեն Վաշինգտոնում է

Էլմար Մամոդյարովն արդեն Վաշինգտոնում է

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը արդեն ժամանել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։ Վաղը՝ հունիսի 20-ին կկայանա ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Ղարաբաղյան կարգավորման օրակարգով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին կընդունի նաեւ ԱՄՆ նախագահի Անվտանգության հարցերով խորհրդական՝ Ջոն Բոլթոնը։ Հայտնի է նաեւ, որ համանախագահները արդեն հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նմանատիպ հանդիպում կլինի նաեւ Էլմար Մամեդյարովի հետ։