Google-ը տուգանվել է 50 միլիոն եվրոյով

Google-ը տուգանվել է 50 միլիոն եվրոյով

Ֆրանսիայում Ինֆերմացիոն տեխնոլոգիաների եւ մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը տուգանել է Google-ին 50 միլիոն եվրոյով։ Պատճառը անձնական տվյալների պաշտպանության եվրոպական կանոնների խախտումն է եղել։ Բանն այն է, որ ընկերությունը բավարար տեղեկություններ չի տրամադրել այն մասին, թե տրամադրվող անձնական տեղեկությունները ինչպես է օգտագործելու եւ ինչի համար։ Այս մասին հայտնում է «Россия-24»-ը։ Սա առաջին դեպքն է, երբ հանձնաժողովը ընդունում է առավելագույն խիստ որոշում որպես պատիժ, ռեգլամենտային սխալի համար։ Հանձնաժողովը կարծում է, որ տուգանքի չափը լիովին արդարացված է։