Նոր դրոշմապիտակները, եթե երեխան կուլ տա, որևէ վտանգ չի լինի. Տիգրան Ավինյան

Նոր դրոշմապիտակները, եթե երեխան կուլ տա, որևէ վտանգ չի լինի. Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց նաեւ ապրանքների դրոշմապիտակների փոփոխության որոշումը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց նոր դրոշմապիտակների վերաբերյալ ասաց, որ դրանք կլինեն անվտանգ ու կնվազեն այն դեպքերը, երբ երեխաները դրանք կուլ տալով կունենան առողջական խնդիրներ։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ կայացել է դրոշմապիտակներ արտադրողի մրցույթ, կա արդեն հաղթող։ Այսօրվա նիստը վարող Տիգրան Ավինյանը նշեց, որ նոր դրոշմապիտակներն անվտանգ են, եւ, եթե երեխան նույնիսկ կուլ տա դրանք, որևէ վտանգ չի լինի։