6-րդ հիվանդասենյակում ենք, ով առաջինը սպիտակ խալաթը հագավ՝ նա էլ բժիշկն է․․․

 6-րդ հիվանդասենյակում ենք, ով առաջինը սպիտակ խալաթը հագավ՝ նա էլ բժիշկն է․․․

 

Այսօր ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ԱԺ նիստում իր ելույթում հայտարարել էր՝ «Մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը»։ Ինքնահռչակման հայտարարությունը աշխուժություն է մտցրել համացանցում։  

Ankakh Hayastan

ՇՏԱՊ։
Էս հլը լավա, դուք մարիխուանան օրինականացրեք, տեսեք, թե օրական ով իրան ինչա հռչակում:

Argishti Kiviryan

Անկեղծ ասած հավատացյալ չեմ, բայց դե Կաթողիկոսի պաշտոնից չեմ հրաժարվի...

Hasmik Boyajyan

6-րդ հիվանդասենյակում ենք, ով առաջինը սպիտակ խալաթը հագավ՝ նա էլ բժիշկն է․․․

Vahram Petrosyan

Քանի որ Արմեն Սարգսյանը վեչնի բացակայում ա երկրից, ես ինձ հռչակում եմ ՀՀ նախագահ:
Դեմ չես չէ՞ պոնչո ջան

Վահե Առաքելյան

Այսօրվանից սկսած ստանձնում եմ ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնը․․․

Areg Sargsyan

Քանի որ հունիսի 20-ը ԱԺ-ում հայտարարվել է Ինքնահռչակման օր, այդ կապակցությամբ ես ինձ հռչակում եմ Պոսեյդոն, ջրերի աստված (կարողա գիտեք ոչ, բայց էդ իմ տարերքնա, մանկուց երազել եմ):

Երազանքս ի կատար ածվել է
Մերսի քեզ Գրիգորյան Վահե

Gagik Ghahramanyan

Ժողովրդավարության բաստիոն Հայաստանի բարքերից

Սկսեցին ինքնահիացնող սելֆիներով,շարունակեցին՝ իրենք իրենց ինքնապարգևատրելով, և բնական է, որ վաղուց արդեն ժամանակն է՝ իրենք իրենց ինքնանշանակեն: