Ես Սերժի ու Քոչարյանի ծնողը չեմ, իրենք իրենցով են դարձել այդպիսի դեմքեր․ Տեր- Պետրոսյան

Ես Սերժի ու Քոչարյանի ծնողը չեմ, իրենք իրենցով են դարձել այդպիսի դեմքեր․ Տեր- Պետրոսյան

Այս պահին ընթանում է ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը։ Պատասխանելով հարցին, թե չի ափսոսում, որ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին բերեց քաղաքականություն.

«Ես ոչ իրենց ծնողն եմ, ոչ էլ ծնողական ժողովի ղեկավարը, իրենք իրենց ուժերով դարձել են այդպիսի դեմքեր։ Եթե խորհրդարանում ստիպված պիտի գնանք կոալիցիաներ ձևավորելու, կնայենք, կտեսնենք, ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաների, թեև դա նոր խնդիր կարող է լինել»,- ասաց Տեր-Պետրոսյանը։ Իսկ Եթե Փաշինյանն ու Քոչարյանը հայտնվեն խորհրդարանում, ում հետ կոալիցիա կկազմի, առաջին նախագահը պատասխանեց․

«Գիր- Ղուշ կգցենք, կորոշենք, սա հիմիկվա խոսելու բան չէ»: