Նիկոլի եվրոպական նարկոզը՝ «Աշխարհի երեք հզորները»

Նիկոլի եվրոպական նարկոզը՝ «Աշխարհի երեք հզորները»

Անհնարին է չնկատել։ Երբ Նիկոլ Փաշինյանը իր անձնական էջում  որևէ սելֆի կամ անձնական գրառում է անում, չգիտես որտեղից որտեղ երկրպագուներ են ի հայտ գալիս՝ լայքում ու դրական գրառումներ անում։ Բայց երբ այդ սելֆին կամ գրառումը լրատվականներն են տեղադրում, հայհոյանքից բացի ուրիշ բան չի լինում։ Կամ էլ հազվադեպ՝ վախվորած մի գրառում։  Վերջին շրջանում նկատել եմ, որ մարդիկ հայհոյելուց էլ են հոգնել, նրան ու ընտանիքին  վերաբերվող գրառումներն անտեսում ու ոչ մի վերաբերմունք ցույց չեն տալիս։ Սա առի՞թ չէ, որ հանրությունը մտածի, որ Փաշինյանը  ստեղծել է սեփական անվտանգությունն ապահովող «մարկեթինգային ցանց» և ահռելի քանակությամբ կառույցներ աշխատում են, որ կարողանան ժողովրդի հայհոյանքի հավասարակշռությունը պահել։ Առի՞թ չի մտածելու, որ անգամ այդ մեծ կառույցները չեն կարողանում հասցնել  անդրադառնալ նաև  լրատվականների գրառումներին։ Ի դեպ ասեմ, որ լրատվալկաններում տեղադրած նրա սելֆիներն ու գրառումները մեծ մասամբ անտեսվում են, մարդիկ անգամ շատ են համարում բացասական արձագանք տալ։ Ուզում եմ հրապարակել իր ֆեյսբուքյան էջի «գլխից դուրս» գրառումներից մի քանիսը, երբ նա սելֆի էր արել  Թրամփի ու Մակրոնի հետ։ Անգամ ամոթ է նշել գրառում անողների ինքնությունը․
«Աշխարհի երեք հզորները»։ «Ալիևի սիրտը հիմա տրաքեց այս նկարը տեսավ»։ «Աշխարհի հսկաները»։ «Վերջապես դրական լուր»։ «Դե բայց ամենալավը մեր վարչապետն է»։ «ՄԵՆՔ ԵՆՔ, ՖՐԱՆՍԻԱՆ, ՄԵԿ ԷԼ ԱՄԵՐԻԿԱՆ»։ «Նկարը ուղարկեք Պուտինին, Ալիեվին։ «Մակրոնը նենց հայավարի ընկերոջ թևը բռնել ա»։

Ի դեպ, նշեմ,  այս սելֆիի տակ արված «գլխից դուրս» գրառումները մի բան են հուշում, թե որքան կարևոր է եղել Փաշինյանի համար  Թրամփի հետ նկարվելը։ Եվ նախօրոք հրահանգ է տրվել՝ պատշաճ կերպով արձագանքել այս հանդիպմանը։ 

Ժողովուրդ, մեզ «նարկոզ են տալիս» , եվրոպական բարձր կարգի նարկոզ։ Անզգայացում տրվում է ցավի զգացողությունը վերացնելու նպատակով, բայց մեզ անզգայացնում են մեր կենսական օրգանները հանելու և ուրիշին վաճառելու համար։