Արթիկի բաժնի պետը գերադասում է, որ իր վերադասը իր գնահատականը տա

Արթիկի բաժնի պետը գերադասում է, որ իր վերադասը իր գնահատականը տա

Ոստիկանության թոշակառու Հովիկ Մահորյանը դիմում է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին՝ մանրամասներ հաղորդելով Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանի ծառայությունից ու աշխատանքային գործեւնեությունից։ Նրա խոսքով՝ Մխիթարյանը բազմիցս արժանացել է խրախուսանքների՝ ուրիշի կատարած գործերի ու բացահայտած հանցագործությունների համար։ Մխիթարյանը վայելել է Նախկին պետ Տիգրան Պետրոսյանի հովանավորչությունը։Միջամտությամբ դարձել պետի տեղակալ, ապա արժանացել գնդապետի զինվորական կոչման, մինչդեռ պետի տեղակալի պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումը փոխգնդապետն է եղել․

«Հետագայում Տիգրան Պետրոսյանը տեղեկանալով, որ այդ գողությունը բացահայտող ոստիկանը մի քիչ նեղսրտած է, որ իր անունը չի տրվել և չի խրախուսվել, մոտ մեկ տարի անց, մեկ այլ առիթով նրան ներկայացրել է խրախուսման: Ասեմ, որ այդ ոստիկանը ոչ միայն այդ գողությունը բացահայտելու համար, այլ ընդհանրապես արժանի է խրախուսանքների: Անդրադառնալով խրախուսանքներին, ներկայացնում եմ ևս մեկ փաստ և կարծում եմ, որ ՀՀ ոստիկանության կողմից պետք է ուսումնասիրվի դրա օրինականությունը, հետևյալ պատճառաբանությամբ, այն է. Մինո Մխիթարյանը ոստիկանության Արթիկի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալի պաշտոնում, որքանով հիշում եմ, նշանակվել է 2011թ-ի նոյեմբեր ամսին, մեկ ամիս անց ստացել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, մի քանի ամիս անց նշանակվել է ոստիկանության Արթիկի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, կոչումը եղել է փոխգնդապետ: Լինելով բաժնի պետի տեղակալ 2017թ-ի վերջին կամ 2018թ-ի սկզբին նրան շնորհվել է գնդապետի կոչում: Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի ոստիկանության ավագ պաշտոններն են բաժնի պետի տեղակալն ու բաժանմունքի պետը:

Ոստիկանության ավագ կոչումն է՝ փոխգնդապետ: Այսպիսով բաժնի պետի տեղակալի պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումը փոխգնդապետն է, սակայն պետի տեղակալ Մինո Մխիթարյանին շնորհվել է գնդապետի կոչում: Եթե պարզվի, որ Մինո Մխիթարյանին գնդապետի կոչումը շնորհվել է որպես խրախուսանք, ապա անհրաժեշտ է պարզել կոնկրետ ինչ գործողության համար է նա խրախուսվել, եթե նա խրախուսվել է գողության դեպք բացահայտելու համար, ապա անհրաժեշտ է պարզել տվյալ գողության դեպքը անձամբ Մինո Մխիթարյանն է բացահայտել, թե բացահայտել է համայնքային ոստիկանը, կամ արդյոք գողության դեպք բացահայտելը համարժեք է գնդապետի կոչում շնորհելուն»։

Հովիկ Մահորյանը նաև պնդում է, որ Մանո Մխիթարյանը ամեն կերպ խոչնդոտել է, որ ինքը իր նկատմամբ, իր բնորոշմամաբ, ապօրինի քրեական հետապնդում իրականացրա անձանց վերաբերյալ զեկուցագրեր չգրի, բացի այդ խոչընդոտել են, որպեսզի ինքը ստանա իրեն հասանելիք կենսաթոշակը, որը ստացել է ծառայությունը ավարտելուց միայն 9 ամիս անց․ Երբ Վերաքննիչ քրեական դատարանը 2008թ-ի դեկտեմբեր-ի 23-ին բեկանեց Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից իմ նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը, ես վերադարձա ծառայության, սկսեցի զեկուցագրեր գրել, փաստաթղթեր պահանջել, որպեսզի պատասխանատվության ենթարկվեին Ոստիկանության Արթիկի բաժնի այժմ արդեն նախկին պետ Տիգրան Պետրոսյանը, դատախազի տեղակալը, քննիչը, դատավորը:

Այդ ժամանակ Մինո Մխիթարյանը հերթապահի պաշտոնում էր, իսկ ես հերթապահի օգնականի պաշտոնում էի: Տիգրան Պետրոսյանը հերթապահ Մինո Մխիթարյանի միջոցով իմ նկատմանբ ճնշում էր գործադրում, որպեսզի ես զեկուցագրեր չգրեի, սակայն ես նրանց բանի տեղ չէի դնում, շարունակում էի զեկուցագիր գրել և պայքարել, այս մասին ամենայն մանրամասն ներկայացրել եմ իմ նախկին դիմումներում : 2011թ-ի նեյեմբերին Պետրոսյանը հերթապահ Մինո Մխիթարյանին սարքեց պետի անձնակազմի գծով տեղակալ; Եվ ահա 2012թ-ի մայիս ամսին իմ 50-ամյակը լրանալու կապակցությամբ ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատումը դրանք խաբեությամբ կազմակերպեցին այնպես, որ ինձ կենսաթոշակ չնշանակվի և կարողացան այնպես անել, որ Ոստիկանության ՇՄ վարչությունում ապօրինի հրաժարվեցին ինձ կենսաթոշակ նշանակելու գործընթացը սկսելուց, հայտնելով, որ ինձ կենսաթոշակ չի նշանակվելու: Միայն 2012թ-ի նոյեմբեր ամսին ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ.Գասպարյանին դիմում գրելուց հետո ինձ թոշակ նշանակվեց և 2013թ-ի մարտ ամսից թոշակ ստացա, այսինքն ոստիկանությունում ծառայությունից իմ ազատվելուց իննը ամիս անց, այդ իննը ամիսների ընթացքում ես եղել եմ հոգեբանական տառապանքի մեջ, դրա համար պետք է պատասխան տա՞ն, թե՞ ոչ, իհարկե պետք է պատասխան տան, նրանք բոլորը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն և վերջ: 

20.11.2015թ-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից իմ հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվեց, որը 9 ամիս տևած նախաքննությունից հետո կարճվեց և Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը, նրա կամակատար տեղակալ Մինո Մխիթարյանը, Ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ժորա պետրոսյանը, ՇՄ դատախազի տեղակալ Անդրանիկ Պապիկյանը, ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միշա Մարտիրոսյանը և այլն կարողացան «պլստալ» քրեական պատասխանատվությունից, նրանցից որոշը դա կարողացան անել ստելով, թե ինչպես են ստել և ինչ նողկալի վիճակում են հայտնվել ինձ հետ առերես հարցաքննության ժամանակ ես ներկայացրել եմ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ.Գասպարյանին հասցեագրած իմ դիմումում, այդ դիմումը, ինչպես նշեցի, երկու անգամ էլեկտրոնային փոստով ուղարկել եմ Ձեզ՝ ՀՀ ոստիկանություն: ՀՔԾ-ում իմ հաղորդումը վերաբերվում էր 2008թ-ին իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում իրականացնելուն և անհիմն դատապարտելուն, ինչպես նաև 2012թ-ին ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելը խաբեությամբ կազմակերպելուն և ինձ ծառայողական թոշակ նշանակելու գործընթացը սկսելուց ապօրինի հրաժարվելուն»։

Իր հասցեին հնչեցվող մեղադրանքների վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանից, վերջինս համեստություն դրսևորեց՝ ասելով, որ եթե ոստիկանության թոշակառուն նման մեղադրանքներ է հնչեցնում, ավելի լավ կլինի, որ դրանց ոչ թե ինքը պատասխանի այլ իր վերադասը՝ Վալերի Օսիպյանը, ով ամեն ինչից տեղյակ է, և գիտի, թե ով ով է, կամ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։