Մոլդովայի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Մոլդովայի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյունը ենթարկվել է ավտովթարի։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Դոդոնի հայտարարությունն այս առնչությամբ։ Մոլդովայի նախագահը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը աշխատանքային այցով մեկնել է շրջաններից մեկը։ Ըստ Դոդոնի ճանապարհի հանդիպակաց գոտի դուրս է եկել մի մեքենա որը բախվել է ուղեկցող մեքենաներից մեկին։ Ներկայումս ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները։ Նշենք, որ Դոդոնն անցյալ տարվա սեպտեմբերին էլ էր ենթարկվել վթարի եւ հոսպիտալացվել։