Հաստատվել է տարածաժամանակային թունելների առկայությունը

Հաստատվել է տարածաժամանակային թունելների առկայությունը

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս Դանիել Ջաֆերիսը տեսականորեն հաստատել է, որ տարածաժամանակային թունելները գոյություն ունեն, որոնք կապում են Տիեզերքի երկու առանձին կետերն իրար։ Սակայն դրանց միջով ճամփորդելը շատ ավելի ժամանակատար կարող է լինել, քան սովորական տարածության մեջ ճամփորդելը։ Այս մասին հայտնում է Phys.org-ը։

Ջաֆերիսը ցույց է տվել, որ այդ, այսպես ասած, կամուրջը առաջանում է սեւ խոռոչների քվանտային մակարդայի խառնաշփոթից, սակայն ավելի երկար է տեւում, քան լույսի անցումը մեկ կետից մյուսին ուղղագիծ կերպով։

Ըստ հարաբերականության Էյնշտեյնի տեսության հավասարումներից մեկի լուծման, սեւ խոռոչներում հնարավոր է փորսուղային բների առաջացումը, որը եւ իրար է կապում տարածաժամանակային տարբեր կոնտինումների կետերը։ Այդ թունելով լույսի արագությամբ ընթացող արբանյակի համար, սակայն մի այնպիսի նյութ է հարկավոր, որը կկարողանա ստեղծել գրավիտացիոն վանում։