Թուրքիան ռուսական սպառազինությունները չի միացնի ՆԱՏՕ-ի համակարգեին․ Հուլուսի Աքար

Թուրքիան ռուսական սպառազինությունները չի միացնի ՆԱՏՕ-ի համակարգեին․ Հուլուսի Աքար

Թուրքիան իր կողմից ձեռք բերած ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենքիահրթիռային համակարգերը չի միացնելու ՆԱՏՕ-ի սպառազինությունների համակարգի հետ եւ ոչ էլ ազգային սպառազինությունների համակարգերի հետ, որոնք արդեն իսկ միացված են Հյուսիս-Ատլանտյան դաշինքի համակարգի հետ։ Այս մասին՝ ըստ «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարը։

Թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Անկարան ռուսական կողմից զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին որոշում կայացրել է միայն այն բանից հետո, երբ դաշնակիցները, ի դեմս ԱՄՆ-ի հրաժարվել են իրենց մատակարարել «Տրիումֆին» այլընտրանք հանդիսացող համակարգերը։ Բացի այդ Աքարը նկատել է, որ Թուրքիայի քաղաքական դիրքորոշումը ռուսական սպառազինությունների գնումից հետո չի փոխվել։

«ՆԱՏՕ-ի հանդեպ Թուրքիայի պարտավորություններում որեւէ փոփոխություն չկա»,- իր խոսքում շեշտել է Աքարը՝ նկատելով, որ վերջնագրային լեզուն ոչ մի տեղ չտանող ճանապարհ է եւ չպետք է տեղ ունենա դաշնակիցների միջեւ շփման մեջ։