Լուսանկարներով ակցիա՝ «Սասնա ծռերի» գործով նիստին
«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի գործով դատական նիստը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մեկնարկեց առանց տուժողներից երկուսի: Նրանցից մեկն Արցախում էր, մյուսը` հիվանդ:
Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպանը միջնորդեց նրան հնարավորություն տալ մասնակցելու այս դատական նիստին: Բարսեղյանը նախորդ նիստին ոչ պատճաշ վարքագիծ դրսևորելու համար հեռացվել էր նիստերի դահլիճից: Չնայած մեղադրողը առարկեց, դատարանը որոշեց Բարսեղյանին նիստին մասնակցելու հնարավորություն տալ: Սմբատ Բարսեղյանը ներս մտավ դահլիճ ծափահարությունների ներքո, իսկ նիստերի դահլիճում նրանց աջակիցներն էին` Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի լուսանկարներով։ Քանի որ դատարանը հասել է տուժողների հարցաքննության փուլին եւ նրանք ներկա չէին, դատարանը հետաձգեց դատական նիստը եւ նշանակեց հունվարի 30֊ին։
Կարծիքներ