Թեհրանը հրաժարվել է բանակցել ԱՄՆ հետ

Թեհրանը հրաժարվել է բանակցել ԱՄՆ հետ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, ամերիկա-իրանական հարաբերությունների սրացման ֆոնին հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի դիմադրությունը Վաշինգտոնին, սակայն պատերազմ չի լինի: «Իրանցի ժողովրդի արմատական ընտրությունեը ԱՄՆ-ին դիմադրություն ցույց տալն է, եւ այդ դիմադրության առաջ ամերիկացիները պետք է նահանջեն: Դիմադրությունը սակայն ոչ ռազմական է, քանի որ պատերազմի անհրաժեշտություն չկա»,- ասելէ այաթոլլա Խամենեին: Նշենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցրերով խորհրդական Ջոն Բոլթոնը «Աբրահամ Լինքոլն» ավիակիրն ուղարկել էր Իրան, որպես նշան այն բանի, որ ամերիկացիները պատրաստ են կտրուկ գործողություններ ձեռնարկել Իրանում, եթե իրենց շահերի դեմ գործողություններ լինեն: New York Times-ն էլ գրել էր, որ նույնիսկ հնարավոր է հարյուր քսան հազարանոց զորակազմ ուղարկվի Մերձավոր Արեւելք, հարկ եղած դեպքում ուղիղ ներխուժում իրականացնելու համար: