Մահացել է Լյուքսեմբուրգի նախկին մեծ դուքս Ժանը

Մահացել է Լյուքսեմբուրգի նախկին մեծ դուքս Ժանը

Կյանքի 98-րդ տարում մահացել է Լյուքսեմբուրգի մեծ դուքս Ժանը, լրիվ անունով՝ Ժան-Բենուա-Գիյոմ-Անտուան դե Ավիանոն։ Վերջինս գահակալել է որպես Լյուքսեմբուրգի մեծ դուքս 1964-2000 թթ եւ 2000 թվականին գահից հրաժարվել է, այն հանձնելով որդուն՝ ներկայիս մեծ դուքս Անրիին։

Ինչպես հայտնում է Euronews-ը, նախկին մեծ դքսի մահվան մասին տեղեկացրել է գահակալող մեծ դուքս Անրին։ Հիշեցնենք, որ մեծ դուքս Ժանը որդին էր մեծ դքսուհի Շառլոտա Լյուքսեմբուրգցու եւ արքայազն Ֆելիչե Բուրբոն-Պարմացու։

Եվրոպայի ամենահին եւ հարգված արիստոկրատական ընտանիքներից մեկի ներկայացուցիչն էր հանդիսանում, ով իր ուսումնառությունը ստացել էր Մեծ Բրիտանիայում։ Նրա տիկինը եղել է Բելգիայի արքայադուստր Ժոզեֆինա-Շառլոտան, Բելգիայի Լեոպոլդ 3-րդ թագավորի դուստրը։