Հերթը հասավ Այաթոլլային

Հերթը հասավ Այաթոլլային

Երեկ Վաշինգտոնի ժամանակով կեսօրին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի դեմ նոր պատժամիջոցնԵրի մասին, որոնք մինչ այժմ գործադրվածներից էականորեն տարբերվում Են իրենց էկզոտիկ բնույթով: Այս անգամ պատժամիջոցների ներքո է հայտնվել Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խոմենեին իր ողջ աշխատակազմով Եւ մերձավոր շրջապատով, արգելանք է դրվում նրանց անվամբ բոլոր հաշվեհամարնԵրի վրա:

Ըստ Թրամփի կաբինետի անդամ Մնուչինի հայտարարության խոսքը միլիարդավոր դոլարների արգելափակման մասին է: Այաթոլայից բացի հարվածի ներքո է հայտնվել նաեւ ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը, նրա հասանելիությունը բանկային հաշիվներին նույնպես արգելափակվել է եւ սթափ դատողությամբ դժվար է հավատալ, թԵ Զարիֆին պատժելը կմոտեցնի Իրանի հԵտ երկխոսության հեռանկարը: Դե իսկ Հեղափոխության պահապանների գնդի գեներալների նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ գործադրելը արմատացած սովորույթ է, այդ ցանկում երեկ 3 նոր անուն է ավելացվել: