Գնացեք քնելու, էլ նոր երգ այսօր չի լինելու

Գնացեք քնելու, էլ նոր երգ այսօր չի լինելու

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Ֆեյսբուքյան օրն անցավ Սերժ Սարգսյանի ծննդյան նշանի տակ։ Ոչ նավի հետ զրահաբաճկոնանկարը, ոչ էլ Ձախ Հարութի համերգից երակ մտնելը չփոխեցին օրվա տրենդը։

Բազում շնորհավորանքներ, գեղեցիկ խոսքեր, ազդեցիկ վերլուծություններ, ազնիվ խոստովանություններ։ Երբեմն՝ զգագմունքային, երբեմն՝ հումորային, տեղ-տեղ՝ պաթետիկ։

Այս ամենին զուգահեռ երրորդ նախագահին չսիրողների մի խումբ էլ գռեհիկացավ, ոմանք մաղձախեղդ եղան, ոմանք «կոկորդիլոսի այցունքներ» թափեցին Ռազմիկի եւ Ավետի երգի վրա։ Բայց ամենազավեշտալին նրանց պահվածքն էր, ով մեզ փորձում էր մեղադրել «շոպլիկության», անձի պաշտամունքի եւ հաճոյամոլության մեջ։

Որոշները գործող իշխանությունների բոլոր հնարավոր ուղիներում աբոնեմենտով ու հարմարավետ տեղավորվելուց հետո մեզ, իշխանազրկված, բայց արժանապատվությունը չկորցրածներին մեղադրում են Սերժին հաճոյանալու մեջ։ Ինչպես կասեր նույն ինքը՝ դասականը. Հաճոյանում ենք, որ ի՞նչ անենք )))

Անցյալ տարվա մայիսից Նիկոլի նկարի դեմը Նիկոլի պատկերով մոմ վառող ու Նիկոլի կենացը Նիկոլի անվամբ օղիով խմող, ֆեսբուքում եւ մամուլում Նիկոլին հավատարմության երդում տվողները խոսում են անձի պաշտամունքից, Կառլ ... )))

Իսկ հիմա գնացեք քնելու, էլ նոր երգ այսօր չի լինելու»։