Մանվել Գրիգորյանի գործը կքննի Մնացական Մարտիրոսյանը

Մանվել Գրիգորյանի գործը կքննի Մնացական Մարտիրոսյանը

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Մեզ հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ նիստի օրը դեռ նշանակված չէ։

Հիշեցենք, որ Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի, «Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր:
Մանվել Գրիգորյանը կալանավորված է, նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։