Սեռական բռնության դեպք պատմամշակութային հուշարձանի հանդեպ

Սեռական բռնության դեպք պատմամշակութային հուշարձանի հանդեպ

Նախկին մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Օշական համայնքի հնգաթռիչք կամրջի տարածքում տեղադրված լողավազանի դեպքին, նա մասնավորապես գրել է․ «Սեռական բռնության դեպք պատմամշակութային հուշարձանի հանդեպ։ Հետագայում նման դեպքեր կանխարգելելու համար, անհրաժեշտ է խիստ պատասխանատվության ենթարկել՝ տուգանել եւ պահանջել արագ վերականգնել հուշարձանի նախնական տեսքը։ Հ.Գ. Եթե ունի շինթույլտվություն պատասխանատվության ենթարկել նաեւ համայնքապետարանին»։ 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը արձագանքել էր  սոցիալական ցանցում տարածված լուսանկարի առչնությամբ՝ տեղեկացնելով, որ ՀՀ Արագածոտնի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին: