Ռումինիան հրաժարվում է «Կալաշնիկով» ինքնաձիգից

Ռումինիան հրաժարվում է «Կալաշնիկով» ինքնաձիգից

Ռումինական բանակը հրաժարվում է «Կալաշնիկով» ինքնաձիգից։ Ռուսական «Կալաշնիկովի» փոխարեն ռումինական բանակը կկիրառի իտալական ինքնաձիգներ։ Այս մասին հայտարարել է Ռումինիայի Էկոնոմիկայի նախարար Նիկոլաե Բեդելեուն։ 

Ինչպես հայտնում է Укринформ-ը, ռումինական Պլոպեն քաղաքում գտնվող զինագործարանը սկսել է համագործակցություն իտալական Beretta զինագործական ընկերության հետ եւ թողարկելու է երկու նոր տեսակի ARX-160 ինքնաձիգ, որոնք ըստ Բեդելաեուի արդեն փորձարկվել են ռումինական զինված ուժերի կողմից։ 

Նախարարը նաեւ հավելել է, որ այս քայլը պայմանավորված է նախ եւ առաջ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանելու ցանկությամբ։