«Ֆասթ ֆուդի» հյուրասիրություն՝ Սպիտակ տանը

«Ֆասթ ֆուդի» հյուրասիրություն՝ Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան «ֆասթ ֆուդի» հյուրասիրություն է կազմակերպել ամերիկյան ֆուտբոլի Clemson Tigers թիմի անդամների համար՝ հանդիսավոր ընդունելության ընթացքում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ «Հիանալի ամերիկյան սնունդ է։ Հետաքրքիր կլինի իմանալ, թե երեկույթի ավարտին ինչքան կմնա։ Այստեղ ունենք պիցցա, 300 համբուրգերներ, շատ կարտոֆիլի ֆրի։ Ամբողջը մեր սիրած ուտելիքներն են»,- ասել է ԱՄՆ նախագահը, հյուրասիրության սկզբում։ Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն էլ նկատել է, որ «շաթ-դաունի» պատճառով, Սպիտակ տան շատ աշխատակիցներ գտնվում են չվճարվող հարկադիր արձակուրդում եւ նախագահն անձամբ է վճարել սննդի մատակարարման համար։