Թրամփը սանկցիաներ ընդդեմ Թուրքիայի, դեռ չի կիրառի

Թրամփը սանկցիաներ ընդդեմ Թուրքիայի, դեռ չի կիրառի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկա պահին դեռեւս չի դիտարկում ընդդեմ Թուրքիայի սանկցիաների սահմանումը՝ ռուսական Ս-400 համակարգեր գնելու համար։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ «Թուրքիայի հարցում ամեն բան շատ բարդ է։ Մենք շարունակում ենք շփումները թուրքական իշխանությունների հետ»,- ասել է Թրամփը։ Հիշեցնենք, որ Թուրքիա է ժամանել արդեն 14-րդ ինքնաթիռը, որը բերում է Անկարայի պատվիրած Ս-400 համակարգերը։