Դատապարտվել է բանտարկության՝ Պուտինի հետ ընթրելու համար

Դատապարտվել է բանտարկության՝ Պուտինի հետ ընթրելու համար

Իտալական բարձր դատարանը վերահաստատել է ստորադաս ատյանի դատարանի վճիռը, որով Օրնելա Մուտին դատապարտվում է ազատազրկման եւ տուգանքի վճարման այն բանի համար որ չի ներկայացել ներկայացմանը, որը պետք է կայանար 2010 թվականի դեկտեմբերի 10-ին։ Այս մասին հայտնում է ANSA լրատվական գործակալությունը։ Այն ժամանակ դերասանուհին կեծ բժշկական տեղեկանք էր ներկայացրել, որը նրան ազատում էր բեմական աշխատանքից, սակայն այդ երեկո Մուտին այցելել է բարեգործական ընթրիքի Սանկտ Պետերբուրգում, որին մասնակցել է նաեւ այն ժամանակ ՌԴ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Պուտինը։ Վերդիի թատրոնը, որտեղ պետք է ելույթ ունենար Մուտին, հայց էր ներկայացրել արտիստուհու դեմ, դա իմանալուց հետո։ Մուտին նշել է, որ այդ օրը ինքն ունեցել է կոկորդի բորբոքում, որով նրան արգելվել է ձայնալերերը լարել, իսկ բարեգործական ընթրիքի ժամանակ ինքը նույնիսկ խոսելու կարիք չի ունեցել։ Արդյունքում բարձր դատարանը վերահաստատել է, որ Մուտին ութ ամսվա կալանքի տակ կմնա եւ կվճարի տուգանք 600 եվրոյի չափով։