Ադրբեջանական դրոշներն ու «պետության խորհրդանիշները»

Ադրբեջանական դրոշներն ու «պետության խորհրդանիշները»

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը  Նիկոլ Փաշինյանին պետական խորհրդանիշ է համարում, որովհետև նրա մեքենային Հայաստանի պետական դրոշն է։ Այդ իսկ պատճառով Փաշինյանի մեքենային  ձվով հարվածելը պատժելի է  համարում։ Ընդունենք նրա ասածը ի գիտություն։ Ստացվում է, որ Փաշինյանը ճիշտ է, որ հայամետ, ազգանպաստ  գործիչների մուտքը արգելել է Հայաստան։ 

Տեսեք պետական դրոշին ի՜նչ մեծ տեղ են  տալիս Սինանյանն ու Փաշինյանը։ Այդ դեպքում ի՞նչ անի ՀՀ քաղաքացին, հայը, երբ Փաշինյան Նիկոլը թույլ է տվել, որ Հայաստանի սուվերեն տարածքում, մարտավարական կետերում ու բարձունքներում տեղադրվեն  ադրբեջանական դրոշները։ Ի՞նչ անի հայը, երբ թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառակուսի կիլոմետրը օկուպացրել է, երբ սահմանամերձ գյուղերն են  են դատարվում, երբ Գորիս Կապան մայրուղով անցնելուց չես հասկանում՝ Ադրբեջանի տարածքու՞մ ես, թե՝ Հայաստանում։ Երբ Ջերմուկում թշնամին խոշոր շինարարական աշխատանքներ է կատարում, թունել է փորում, իսկ Հայաստանի խորհրդանիշները թույլատրում են, լուռ են։ Ի՞նչ անեն դրսի հայերը, հայամետ գործիչները,  երբ լսում են, որ Արցախը հանձնելուց հետո «պետական խորհրդանիշը» Հայաստանն է մաս- մաս հանձնում։ Երբ Հայաստանի պետականությունն է խարխլվում։ 

Արգելեք հայանպաստ գործիչների մուտքը Հայաստան, որ ավելի հեշտ մտցնեք Հայաստանը գայլերի երախը։ Դա՞ եք ուզում,«պետական խորհրդանիշներ»։ 

Ի դեպ Սինանյանը պետական խորհրդանիշ է համարում նաև իրեն ու Փաշինյանի «դամը պահողներին»։