Գևորգ Գորգիսյանին սպառնը՞մ են

Գևորգ Գորգիսյանին սպառնը՞մ են
Գևորգ Գորգիսյան

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հումորային գրառում է կատարել։ Նա մասնավորապես մի հատված է հրապարակել իր և ապահովագրական ընկերության աշխատակցուհու հեռախոսազրույցից․

«Հեռախոսի զանգ է գալիս անծանոթ համարից։ Պատասխանում եմ ու լսում մի աղջկա ձայն.
- Բարև Ձեզ։ Գևորգ Գորգիսյանի հետ եմ խոսու՞մ։
Ես - Այո։
Աղջիկ - Ձեզ «այսինչ» ապահովագրականից են անհանգստանում։ Առաջարկում ենք Ձեզ մեր նոր՝ ընտանեկան ապահովագրական փաթեթը։
Ես - Իսկ ի՞նչ է այն ներառում։
Աղջիկ - Ապահովագրություն ընտանիքի բոլոր անդամների համար՝ կոտրվածքներից, այրվածքից, թունավորումից և այլ նմանատիպ երևույթներից։
Ես - Կարելի՞ է իմանալ, իմ համարը ի՞նչ սկզբունքով եք ընտրել։ Կարո՞ղ ա մի բան գիտեք։
Աղջիկ (արդեն տարակուսած) - չէ…
Ես - Դե ուրեմն դեռ պետք չի։
Վերջին իրադարձությունների ֆոնին, մարդ չգիտի էլ ինչ մտածի
#ԷսՄեզՍպառնըմԵք »