Սաշիկ Սարգսյանի որդու գործով նիստը ընդմիջվեց

Սաշիկ Սարգսյանի որդու գործով նիստը ընդմիջվեց

Ալեքսանդր Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը քիչ առաջ անորոշ ժամանակով ընդմիջվեց. դատական նիստին ներկա չէր Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նախագահող դատավորը ամբաստանյալից հետաքրքրվեց` տեղյա՞կ է, թե ուր է պաշտպանը, նա տվեց բացասական պատասխան։

Նշենք, որ այսօրվա նիստին ներկա է տուժող Դավիթ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին, մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար:

Վերջինս հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին` Նարեկ Սարգսյանը, որը հետախուզման մեջ էր, հայտնաբերվել է Պրահայում, բայց դեռ չի արտահանձնվել հայկական կողմին: