Լեգենդար ֆուտբոլիստը հիշել է իրեն հասցված ռասիստական վիրավորանքների մասին

Լեգենդար ֆուտբոլիստը հիշել է իրեն հասցված  ռասիստական վիրավորանքների մասին

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հիշել է, որ իտալական «Նապոլիի» օգտին խաղալու տարիներին բախվել է ռասիստական դրսեւորումների հետ եւ ենթարկվել ռասիստական հարձակումների ֆանատների կողմից։ Այս մասին ֆուտբոլիստը գրել է իր ինստագրամյան էջում։ Մարադոնան նաեւ աջակցություն էր հայտնել Կալիդու Կուլիբալիին, ով խաղում է ներկայումս «Նապոլիի» կազմում։ Նա հարձակումների էր ենթարկվել իր մաշկի գույնի պատճառով «Ինտերի» հետ դեկտեմբերին ունեցած հանդիպման ժամանակ։ Մարադոնան ասել է, որ իրեն նեապոլցի է զգում եւ կանգնում է Կալիդուի կողքին։