Ալեն Դելոնն ստացել է «Ոսկե արմավենի»՝ Կաննի փառատոնում

Ալեն Դելոնն ստացել է «Ոսկե արմավենի»՝ Կաննի փառատոնում

Պատվավոր «Ոսկե արմավենու» է արժանացել աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը՝ կինոարվեստի մեջ ունեցած ներդրման համար։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել  հանգստյան օրերին Փառատոնների պալատում, որտեղ ցուցադրել են նրա «Պարոն Քլյայն» քրեական դրաման՝ նկարահանված 1976 թվականին, որտեղ Դելոնը գլխավոր դարակատարն է։ Ինչպես հայտնում է «Ֆրանս պրես»-ը, Դելոնին պարգեւտարել են նրա համար, որ նա լեգենդ է, Կաննի պատմության մի մասնիկը, ինչպես Ագնես Վարդան, Վուդի Ալենը, Քլինթ Իսթվուդը։