Պուտինն ակնկալում է, որ միջազգային կազմակերպությունները կմասնակցեն Ղարաբաղյան կարգավորմանը

Պուտինն ակնկալում է, որ միջազգային կազմակերպությունները կմասնակցեն Ղարաբաղյան կարգավորմանը

Ռուսաստանը ակնկալում է, որ միջազգային կազմակերպությունները կմասնակցեն Ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորմանը։

Այս մասին հայտարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ Նա մասնավորապես նշել է, որ իրավիճակը Ղարաբաղում ընդհանուր առմամբ նորմալանում է եւ սկսում է աշխատել հումանիտար արձագանքման կենտրոնը, որը զբաղվելու է տուժած շրջանների բնակչությանը օգնություն տրամադրելով, ենթակառուցվածքների վերականգնումով եւ նորմալ կյանքի վերադարձի համար պայմանների ապահովմամբ։

«Ակնկալում եմ, որ ոլորտային միջազգային կազմակերպությունները ծանրակշիռ կերպով մասնակցություն կունենան։ Ելակետ ենք ընդունում այն, որ դա նախադրյալներ կստեղծի տեւական եւ լիաֆորմատ կարգավորման համար այս ձգձգված հակամարտության՝ արդարացիության հիմքի վրա, ի շահ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների»,- ասել է Պուտինը։