Մոսկվան նոր նախապայմաններ է առաջադրում Կիևին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ հակամարտությունը կկարգավորվի, եթե Ուկրաինան հրաժարվի ԵՄ-ին անդամակցելուց և ռուսերենը ճանաչի որպես պետական լեզու, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։
«Կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դադարեն Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գործողությունները և Կիևին արևմտյան զենքի մատակարարումը։ Համապարփակ, արդար և տեւական խաղաղության հասնելու համար Ուկրաինան պետք է վերադառնա չեզոք՝ ոչ դաշինքային կարգավիճակին, որն ամրագրված է 1990 թվականին իր պետական ինքնիշխանության հռչակագրում»,- ասել է Գալուզինը։
Բացի այդ, ըստ ռուս պաշտոնյայի, Ուկրաինան պետք է ճանաչի «տարածքային նոր իրողությունները»։
Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան դեմ չէ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը։
Կարծիքներ